ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ծանր ու Թեթև»

«Ծանր ու Թեթև»
02.12.2014 | 16:53

«Էօն» անտի սրճարանում դեկտեմբերի 5-ին` ժամը 19.00-ին, կբացվի «Ծանր ու Թեթև» լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ներկայացնում է երկու լուսանկարիչների` Դիանա Հակոբյանին և Մերի Խաչատրյանին: Վերջիններիս աշխատանքները արված են երկու տարբեր մոտեցումներով. Դիանան իր այս դիմանկարների շարքում շեշտը դնում է անորոշ բովանդակության վրա` կարևորելով դիտողի անհատական ընկալումը: Մերին մի կողմ է թողել իր լուրջ վերլուծական մտքերը և թեթև փուլ է անցել: Ըստ նրա, բոլորս էլ ինչ-որ պահի թեթևության, պարզության և հումորի կարիք ենք զգում, մեզ համար ամեն ինչ միևնույնն է դառնում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ